ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զանգվածային ձերբակալություններ Սյունիքում. Սիսիանում լարված իրավիճակ է

Զանգվածային ձերբակալություններ Սյունիքում. Սիսիանում լարված իրավիճակ է

Այս պահին խիստ լարված իրավիճակ է Սյունիքի մարզում։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն զանգվածային ձերբակալություններ է իրականացնում մարզում։

Կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է Սիսանի ջոկատի հրամանատարը՝ Աշոտ (Երկաթ) Մինասյանը։ Տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել են նաեւ Մինասյանի որդիները։

ԱԱԾ-ն, ըստ կայքի, ձերբակալում է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում դեմ են արտահայտվել եւ շարունակում են արտահայտվել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես դատապարտելով նրա որոշումը։

Կայքին տեղեկացրել են, որ մարզում եւ հատկապես Սիսան քաղաքում լարված իրավիճակ է։

  • Կիսվել: