ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Յուրի Խաչատուրովի պաշտպանը հայտարարեց, որ հնարավոր է ինքը կորոնավիրուսով է վարակված

Յուրի Խաչատուրովի պաշտպանը հայտարարեց, որ հնարավոր է ինքը կորոնավիրուսով է վարակված

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով լսումներըի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ հնարավոր է ինքը կորոնավիրուսով է վարակված:

Պաշտպանական կողմը խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։

«Այն անձի մոտ, ում հետ ես շփվել եմ, երեկ է հաստատվել թեստի պատասխանը: Այն կենտրոնում, որտեղ թեստ եմ հանձնել, ասել են՝ միգուցե շուտ եք հանձնել թեստը, լավ կլինի 7 օր հետո էլի կրկնեք, հիմա դատարան մտնելուց ջերմաչափվեցի 36,9 էր: Այս ամեն ինչը ներկայացնում եմ, որ քննարկվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ մասնակցեմ նիստին»,- ասաց նա:

Միհրան Պողոսյանը նշեց, որ այդ մարդու մոտ վիրուսի առկայությունը հաստատվելուց հետո իր հետ չի շփվել, բայց երբ ախտանիշներ ուներ, շփվել է, քանի որ նույն կենտրոնում են աշխատում: «Ուրբաթ, շաբաթ, երկուշաբթի շփվել եմ, երկուշաբթի երեկոյան պարզվեց՝ վարակակիր է»,- ասաց նա:

  • Կիսվել: