Յուրացման, փողերի լվացման հոդվածներով ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:
ՔԿ–ից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը: