ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Յուրացման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Գյումրիի օդանավակայանում

Յուրացման մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Գյումրիի օդանավակայանում

Ոստիկանության Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 3-ին՝ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 65-ամյա Հրանուշ Ղ.-ն, որը 2004 թ. փետրվարի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հրանուշ Ղ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: