ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ըստ դատախազության՝ Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ

Ըստ դատախազության՝ Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ

ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես հարցրել էինք՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը։ Հետաքրքրվել էինք նաև, թե Նիկոլ Փաշինյանի արարքում արդյոք առկա՞ է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. եթե այո, նշված արարքին ի՞նչ իրավական գնահատական պետք է տա դատախազությունը։

«Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»,–ասված է կայքին ուղղված պատասխանում։

 

  • Կիսվել: