կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

Ընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ:

Նախագահող Վարդապետյանի կողմից առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի թեկնածությունը:

Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու նպատակով՝ նիստի մասնակիցները, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ընտրել են Հաշվիչ հանձնաժողովի երեք անդամ:

Քվեարկությունից հետո, Հաշվիչ հանձնաժողովի կողմից հրապարակվել են ընտրության արդյունքները. Արմեն Գրիգորյանը 39՝ կողմ, 1՝ դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ:

Հանրապետության գլխավոր դատախազը շնորհավորել է Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգորյանին՝ ընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ Էթիկայի հանձնաժողովի անդամից պահանջվում է օրինակելի վարքագիծ, օբյեկտիվ ու հավասարակշռված մոտեցում:

  • Կիսվել: