չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են այդ մասին դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը. ԿԸՀ

Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընտրողները կարող են այդ մասին դիմում ներկայացնել մինչև հունիսի 10-ը. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ընտրող,

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել  տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև ս․թ․ հունիսի 10-ը»:

  • Կիսվել: