ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ընտրակաշառք տալու մեղադրանքով քաղաքացի է բերման ենթարկվել օդանավակայանից

Ընտրակաշառք տալու մեղադրանքով քաղաքացի է բերման ենթարկվել օդանավակայանից

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 20-ին, ժամը 23.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արտուր Բ.-ն։ 

Համաջայն հաղորդագրության՝ նա 2019 թ. նոյեմբերի 20-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: 

  • Կիսվել: