հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Երեւանում 29-ամյա կինը դանակահարել է ամուսնու 56-ամյա ընկերոջը

Երեւանում 29-ամյա կինը դանակահարել է ամուսնու 56-ամյա ընկերոջը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում «Ատղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Մ․-ն է։Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու։

Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի անդամների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։00-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աշոտ Մ․-ի ընկերոջ կինը՝ 29-ամյա Ռուզաննա Մ․-ն դանակով հարվածել է Աշոտ Մ․-ին։

Ոստիկանները կասկածյալ կնոջը հայտնաբերել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

 

  • Կիսվել: