ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի շենքը հատկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեին

Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի շենքը հատկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեին

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեից վերցնել Արղության 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող անշարժ գույքը եւ այն ամրացնել Հակակոռուպցիոն կոմիտեին:

Որոշումը պայմանավորված է նրանով, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հավելյալ 100 հաստիքային միավոր է ավելանում: Հիմնավորման մեջ նշված է, որ ներկայացված առաջարկներից Հակակոռուպցիոն կոմիտեն առավել նպատակահարմար է համարել քաղաք Երևան, Արղության 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Միաժամանակ հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Նախագծով նախատեսվում է նաև դրույթ՝ վերջինիս հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու վերաբերյալ:

  • Կիսվել: