հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդդիմադիր խմբակցություններին ուղարկվել է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդություն

Ընդդիմադիր խմբակցություններին ուղարկվել է Էթիկայի հանձնաժողով ստեղծելու միջնորդություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան, այսօր ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցություններին եմ ուղարկել («ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոն ՀԿ-ի գործունեության շրջանակներում) պատգամավորի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման առթիվ «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով պատգամավորական էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու մասին միջնորդություններ։ Այս մասին հայտնում է «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը։

«Նախկինում դա չէի արել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված խմբակցությունները որոշում ունեին բոյկոտել խորհրդարանական աշխատանքները։ Դեպքը վերաբերվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ դրսևորած վարքագծին (միջնորդություններն առաջին մեկնաբանությունում)։
 
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նույն օրը տեղի ունեցած առերևույթ հանցագործությունների առթիվ մեր ներկայացրած հաղորդմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դեմ բերված բողոքը մերժվել է Երևան քաղաքի դատախազի կողմից։ Այդ առնչությամբ բողոք ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»։

  • Կիսվել: