ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումները. Թաթոյան

Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև ՄԻՊ-ի իրավական դիրքորոշումները. Թաթոյան

«Վճռաբեկ դատարանը խոշտանգման գործով քննությունը ճանաչել է անարդյունավետ՝ հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները՝ որպես խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ»,–այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, գրել է․ «Արդեն ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները կիրառում են ստանում մեր երկրի դատական համակարգում ու այս անգամ դա արել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը: Մեր դիրքորոշումները լայնորեն օգտագործում են նաև մեր փաստաբան գործընկերները:

Սա միջազգային առաջատար փորձ է։

Ցանկացած երկրի Օմբուդսմանի [Մարդու իրավունքների պաշտպան] իրավական հեղինակության ու արդյունավետության ցուցիչ է, երբ իր իրավական դիրքորոշումները (իրավաբանություն կամ jurisprudence) կիրառվում են դատական համակարգում ու ազդում կոնկրետ գործերով լուծումների վրա: Սրանով Մարդու իրավունքների պաշտպանը լիարժեք կատարում է իրավական համակարգի կատարելագործմանը նպաստելու իր սահմանադրական առաքելությունը:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այս անգամ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումները և քրեական վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերականգնել դիմողների իրավունքները: Այս ակտը հրապարակվել է վերջերս»:

 

  • Կիսվել: