հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու:

 

Ինչպես տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:

  • Կիսվել: