կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ․ հայտարարություն

Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ․ հայտարարություն

2023 թվականի սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը:
 
 Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի օգոստոսի 18-ը ներառյալ, առձեռն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով կամ փոստային եղանակով:
 
Այլ մանրամասները՝ այստեղ
 
 

  • Կիսվել: