երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Վստահաբար կարող եմ ասել՝ այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու․ փաստաբան

Վստահաբար կարող եմ ասել՝ այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու․ փաստաբան

Փաստաբանների ելույթներից հետո այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու, բայց շարունակելու ենք։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպանը՝ Լիանա Գասպարյանը։

«Հստակ կարող եմ մի բան նշել՝ մինչ այս պահը փաստաբանների կողմից հնչեցված հարցուպատասխանները, ելույթները դատարանի համար ամբողջությամբ բավարար է, որպեսզի դատարանն այս ամենն ակնհայտ ապօրինի հանդիսանալու վերաբերյալ հետևության հանգի»,- ասաց պաշտապան Լիանա Գասպարյանը՝ շարունակելով․

«Մասնավորապես, իմ գործընկերներից մինչ այս պահը ելույթ են ունեցել Արմեն Ֆերոյանը, Ռուբեն Հակոբյանը և մեր հարգելի պարոն Ամստերդամը։ Վերջիններիս ելույթից հետո, իմ սուբյեկտիվ կարծիքով,  վստահաբար կարող եմ ասել՝ համոզվածությամբ, որ այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու, բայց մենք շարունակելու ենք»։

Փաստաբանի ելույթից հետո դատարանի դիմաց հավաքված Սամվել Կարապետյանի աջակիցներն սկսեցին վանկարկել՝ «ազատություն, ազատություն․․․»։

  • Կիսվել: