հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի. կա զոհ

Վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի. կա զոհ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ-Զորավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ: Պատճառվել է նյութական վնաս:

Բախումից րոպեներ անց՝ ժամը 19.45-ի սահմաններում, նույն վայրում «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2107»-ի վարորդին, երկու այլ քաղաքացիների, ապա բախվել «Օպել» մակնիշի մեքենայի և դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 22.30-ին, «ԳԱԶ-24»-ի 67-ամյա վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկվածներից 31-ամյա Մնացական Սողոմոնյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: