երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաերթ Երևանում. երիտասարդ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Վրաերթ Երևանում. երիտասարդ աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում` Կիևյան 30 հասցեի դիմաց, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երիտասարդ աղջկա է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamsyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին` մոտավորապես 15։50-ին։
 
«Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որ հետիոտնին տեղափոխեն «Արմենիա» ԲԿ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա սթափ է եղել»,– գրում է կայքը։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և տուժածի ինքնությունը։

  • Կիսվել: