երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Վրաերթ Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Նոյեմբերի 11-ին, ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 198-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 59-ամյա Հայկ Խաչատրյանին, որը մահացել է: Վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության Սիսիանի և Վայքի բաժինների ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը կատարել է «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 47-ամյա վարորդը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ նա Վայք քաղաքի ավտոկայանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: