կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի դեմ քրգործով դատական նիստը հետաձգվեց

Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի դեմ քրգործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող քրգործով դատական նիստը հետաձգվեց։ 

Երկու մեղադրյալներն էլ ներկա էին նիստին, դատական նիստը նախագահում էր դատավոր Վարդգես Սարգսյանը։

Նախքան նիստը հետաձգելը դատավորը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը խզել է փաստաբանական կապը Հակոբ Մանուկյանի հետ, և առաջարկեց նոր փաստաբաններ ներգրավվել գործում։ Դատարանի համաձայնությամբ փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը ստանձնեցին Գասպարյանի պաշտպանությունը։

 

  • Կիսվել: