երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 հոգու․ ԱԱԾ

Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 հոգու․ ԱԱԾ

 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ 

Ինչպես Infoport.am-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից, դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Վահագն Վերմիշյանը կալանավորվել է։ Նույն գործով Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։  Վերջինս էլ մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:

  • Կիսվել: