ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերջին մեկ ամսում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են. ոստիկանություն

Վերջին մեկ ամսում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են. ոստիկանություն

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: