Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը
Քննչական կոմիտեիից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։
Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը:


