շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Վերականգնվել է Հովտաշատ համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի վնասը

Վերականգնվել է Հովտաշատ համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել  է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք:

Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար:

  • Կիսվել: