Վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 254 միլիոն դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 254 միլիոն դրամ արժեքով, «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Հաղորդագրության մեջ նշվում է՝
«2025 թվականի ապրիլի սեփականության իրավունքն է վերականգնվել 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված նպատակային նշանակության՝ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 6640 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Գլխավոր պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Ա.Մ.-ի միջև 2005 թվականի հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված գրանցումները»: