հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել

Վարուժան Ավետիսյանը հետազոտվել է «Էրեբունի» ԲԿ-ում. բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել

ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է՝ Վարուժան Ավետիսյանը ընթացիկ տարվա նոյեմբերի 12-ին և 13-ին ենթարկվել էր զննության՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի կողմից, իսկ նոյեմբերի 18-ին՝ մի շարք լրահետազոտությունների ամբուլատոր պայմաններում, որոնց արդյունքներով ախտաբանական փոփոխություններ չեն արձանագրվել։
 
Ելնելով ազատազրկված անձի գանգատներից՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ կողմից ցուցվել էին կատարել պլանային հետազոտություններ և խորհրդատվություններ ստացիոնար պայմաններում։
 
ՊՈԱԿ կողմից տրամադրված՝ պետության կողմից անվճար սպասարկման ուղեգրով, ստացիոնար պայմաններում վերոնշյալը իրականացնելու նպատակով, Վարուժան Ավետիսյանը նոյեմբերի 24-ին տեղափոխվել է իր իսկ կողմից նախընտրած «Էրեբունի» բժշկական կենտրոն։
 
«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարված հետազոտությունների և խորհրդատվությունների արդյունքում բժիշկ-մասնագետների կողմից բուժման և մասնավորապես ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել։
 
Նույն օրը Վարուժան Ավետիսյանին դուրս են գրել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
 
Ներկա պահին Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը բավարար է:

 

  • Կիսվել: