կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին, որ չստուգեն սթափության աստիճանը. նա ձերբակալվել է

Վարորդը կաշառք է առաջարկել պարեկներին, որ չստուգեն սթափության աստիճանը. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին, ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, կաշառք տալու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» 49-ամյա վարորդին:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա սթափության ստուգումը չանցնելու և ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու համար վարչական արձանագրություն չկազմելու դիմաց ՊԾ ծառայողին առաջարկել էր երկու 20 000-դրամանոց և մեկ այլ թղթադրամ:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

49-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: