չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Վարորդի պայուսակում ատրճանակ է եղել

Վարորդի պայուսակում ատրճանակ է եղել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները փետրվարի 7-ին ծառայություն իրականացնելիս Բագրատաշեն բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա 3» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահում դրված պայուսակը: Պայուսակում ատրճանակի նմանվող իր կար:

24-ամյա վարորդը հայտնել է, որ այն պատկանում է իրեն և ինքը չունի համապատասխան փաստաթուղթ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

  • Կիսվել: