«Վարդաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ականջակալներ
Մայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Հայտնում են ՔԿԾ-ից:
Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։
Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։