երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Վարդան Ղուկասյանը րոպե առաջ պետք է ազատ արձակվի, եթե իրավասու մարմինները գոնե նվազագույն հարգանք ունեն օրենքի նկատմամբ, քանզի այն վարույթով, որով վերջինս կալանավորվել է, 21.10.2025թ-ից առկա է քննիչի կողմից նոր որոշում՝ այլընտրանքային խափանման միջոցների համակցություն ընտրելու վերաբերյալ Համապատասխան միջնորդությունները իրավասու սուբյեկտներին ուղարկված են դեռ երեկվանից (մեզ հասու լինելու պահից), բայց դեռևս մնում են անարձագանք:

Վարդան Ղուկասյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ վերջինս 21.10.2025թ-ից, այսինքն՝ նոր որոշման կայացման պահից, ապօրինի է գտնվում անազատության մեջ՛՛:

  • Կիսվել: