ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարդան Այվազյանը ձերբակալվել է

Վարդան Այվազյանը ձերբակալվել է

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:

Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ:

  • Կիսվել: