հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 101 քաղաքացի․ Ոստիկանություն

Վարչապետի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 101 քաղաքացի․ Ոստիկանություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր իրականացված ակցիայի ժամանակ Ոստիկանությունը բերման է ենթարկել 101 քաղաքացու: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա դվարացավ պատասխանել, թե բերման ենթարկվածներից քանի՛սն են ազատ արձակվել, քանի որ քաղաքացիները տարբեր ժամերի են բերման ենթարկվել: ՛՛Երեք ժամվա ընթացքում արձանագրություններ են կազմվում և ազատ են արձակվում, հնարավոր է՝ արդեն ազատ են արձակվել՛՛,-ասաց Ջանոյանը:

 

  • Կիսվել: