հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է»․ Արման Թաթոյան

«Վարչապետի գրառումը խիստ վտանգավոր է»․ Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը վարչապետ ահազանգ է հնչեցնում կապված վարչապետ գրառման հետ՝ կոչ անելով բոլորին դրսևորն զսպվածություն։ Ինչ վերաբերվում է իրավապահ մարմիններին, ապա, ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ նրանք պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում։ Արման Թաթոյանի գրառման մեջ ասվում է․

«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների:

Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:

Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:

  • Կիսվել: