կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցը․ զոհված Դավիթ Ուզունյանի հայրը չի տուգանվի

Վարչական դատարանը մերժել է ոստիկանության հայցը․ զոհված Դավիթ Ուզունյանի հայրը չի տուգանվի

Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Մհեր Պետրոսյանի, երեկ՝ փետրվարի 20-ին, մերժել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթի Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ Ոստիկանության մասին պահանջը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական հարթակից։ 

Նշենք, որ հայցը վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածին (Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։ Այն պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները բիրտ ուժ կիրառելով տասնյակ ծնողների բերման էին ենթարկել՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով:

  • Կիսվել: