կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան»-ում պահելու մասին Վարչական դատարանի որոշումը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան»-ում պահելու մասին Վարչական դատարանի որոշումը

ԱՆ քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու մասին Վարչական դատարանի որոշումը, InfoPort․am-ին տեղեկացրեց  ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նշենք, որ մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, որով պաշտպանները խնդրել էին մինչև համավարակի ավարտը Ռոբեր Քոչարյանին թույլ տալ շարունակել մնալ «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնում։

  • Կիսվել: