ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը

Վարչական դատարանը բավարարել է ընդդիմադիրների դիմումը

ՀՀ վարչական դատարանը՝  Աժ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արթուր Ղազինյանի, իրավաբան  Վահե Գրիգորյանի համատեղ դիմումի հիման վրա, ոչ իրավաչափ է ճանաչել կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի` ռազմական դրություն հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ և 4-րդ գլխի 9.1 կետերն, այսինքն ռազմական դրության ժամանակ հավաքների և կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ կառավարության կողմից դրված սահմանափակումները:
 
Եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո այս հիմքերից որևէ մեկով տուգանված անձինք ազատ են պահանջելու փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրենց հասցված վնասը,- ասել է  Վահե Գրիգորյանը։

  • Կիսվել: