հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանդալիզմ՝ Երևանում. «Կոմիտասի անվան պանթեոն»-ից գողացել են ականավոր գրողի կիսանդրին

Վանդալիզմ՝ Երևանում. «Կոմիտասի անվան պանթեոն»-ից գողացել են ականավոր գրողի կիսանդրին

Օրեր առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք «Կոմիտասի անվան պանթեոն»-ի տարածքից գողացել են հայ ականավոր գրողի՝ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հնարավոր է՝ գողությունը տեղի է ունեցել մարտի 17-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Շենգավիթի բաժնի ոստիկանները փորձում են պարզել հանցագործության հեղինակները։

 

  • Կիսվել: