ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ–ում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով

«Վանաձոր» ՔԿՀ–ում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով

Մայիսի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ճաշարանին կից տարածքում հայտնաբերել են ներնետված ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և տուփի ծանրությունն ապահովող քար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

  • Կիսվել: