ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել

«Վանաձոր» ՔԿՀ–ի տարածքում մարիխուանային նմանվող զանգված են հայտնաբերել

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կառույցի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, «Վանաձոր» ՔԿՀ ծառայողները տեղանքի զննություն են իրականացրել` իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

  • Կիսվել: