հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը. Բադասյան

Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը. Բադասյան

Ինչպես նախկինում, հիմա էլ քննարկվում է կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցը, դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք։ Այս Այսօր ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանի ՛՛Ֆեյսուքյան ասուլիս՛՛-ի ժամանակ  արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջվա պես այժմ էլ քննարկվում է կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, սակայն դեռ որոշում չկա, հենց լինի, իրենք կտեղեկացնեն:

Հարցին, թե Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն ով էր առաջադրել, Բադասյանն ասաց, որ թեկնածությունը առաջադրում է Կառավարությունը:

՛՛Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, ընթացակարգով քննարկվել է, և կայացվել է որոշում՛՛,-ասաց Բադասյանը:

Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ՛՛Իմ քայլը՛՛ պրոֆեսիոնալների հետ վատ վարվեց, եւ այսպես շարոինակվելու դեպքում ոչ մի պրոֆեսիոնալ չի չանական մնալ համակարգում:

Այս առնչությամբ նախարարն ասաց. ՛՛Քննարկումների իմաստը ո՞րն է, մենք ուզում ենք, որ ընդհանարապես ԱԺ պատգամավորները չմասնակացեն կամ իրենց կարծիքը չարտահայտե՞ն: Բնական է, որ ԱԺ պատգամավորներն իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու, ինչը եղել է այս պարագայում՛՛:

Հարցին, թե ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության հետ հանդիպումից հետո Վահրամ Ավետիսյանը որոշեց հրաժարվել, արդյոք իր անաչառության հա՞րցն էր, որ պատգամավորները կասկածի տակ դրեցին, նախարարը պատասխանեց․ ՛՛Ոչ, կարծում եմ՝ տարբեր պատճառներով։ Ես պատգամավորների անունից չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում կարծում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքը տարբեր չափանիշներով է կառուցել, և պարոն Ավետիսյանը նշել է՝ իրատեսական չէր իր համար 80 ձայն հավաքելը, դրա համար նման որոշում է կայացրել՛՛:Նշենք, որ Վահրամ Ավետիսյանը «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից օրեր անց հայտարարեց, որ հրաժարվում է իր թեկնածությունից:

  • Կիսվել: