չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։

Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր»,- գրել է նա։

  • Կիսվել: