շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Չախալյանը և իր հետ մի քանի անձ բերման են ենթարկվել․ ՄԻՊ

Վահագն Չախալյանը և իր հետ մի քանի անձ բերման են ենթարկվել․ ՄԻՊ

Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։ 

 

  • Կիսվել: