շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է

Ապրիլի 29-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկած անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի անունից հանդես եկող անձինք քողարկված եղանակով ընտրակաշառք են տվել, հրապարակվել էր ձայնագրություն։

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։

  • Կիսվել: