ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուզեն, չուզեն մեղադրանքը պետք է վերացնեն. Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի փաստաբան

Ուզեն, չուզեն մեղադրանքը պետք է վերացնեն. Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի փաստաբան

 Մարտի 1-ի գործով ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանի վերաբերյալ քննչական գործողություններ չեն իրականացվում, և քննությունը դոփում է տեղում, Primenews.am-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։

«Իմ պաշտպանյալի ազատ արձակվելուց հետո բացարձակ ոչինչ չի արվել։ Բայց ասեմ ձեզ՝ ուզեն, չուզեն մեղադրանքը վերացնելու են, դա իմ ներքին համոզմունքն է, քանի որ նոր ապացույց չկա ու հնարավոր էլ չէ ձեռք բերել, որպեսզի այդ անհիմն, դատարկ մեղադրանքը», -ասաց Գևորգյանը։ Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ այս գործով դատավարական որևէ գործողություններ, նոր փորձաքննություններ էլ չեն իրականացվել։

Հիշեցնենք՝ Գեղամ Պետրոսյանը 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետն էր։ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Նա կալանքից ազատ էր արձակվել օգոստոսի 4-ին։ Փաստաբանը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքների համաձայն, Զաքար Հովհաննիսյանի մարմնի մեջ հայտնաբերված փամփուլտը չի համապատասխանել Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակի փամփուշտի հետ։ Այդ պատճառով էլ փաստաբան Վաղինակ Գևորգյանը հույս ուներ, որ կալանքից ազատ արձակվելուց հետո, շատ շուտով իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը կվերանա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: