շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ուշադիր հետեւում եմ Հրայր Թովմասյանի գործին. երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք. Արման Դիլանյան

Ուշադիր հետեւում եմ Հրայր Թովմասյանի գործին. երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք. Արման Դիլանյան

Ես որպես անձ ուշադիր հետեւում եմ այդ իրադարձություններին, բայց որեւէ կերպ չեմ միջամտում քրեական  գործի քննությանը: Այս մասին այսօր ՍԴ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի ընթացքը, որի արդյունքում իր գործընկերը երկու դրվագով մեղավոր է ճանաչվել:

«Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր ու նախագահ, երբ կգա մեր ասելու ժամանակը, մենք անպայման կասենք»,-նշեց նա:

Անդրադառնալով Կիրանցի հատվածում տեղի ունեցած սահմանազատմանը եւ այն քննադատություններին, որ այդ գործընթացն ապօրինի է, քանի որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը չի հաստատվեց, Դիլանյանն ասաց. «Ես այս պահին որեւէ գնահատական չեմ տա: Ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք այդ գնահատականը կասենք»:

  • Կիսվել: