շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Թուրքը դու ես, արա, էյ». Քոչարյանի գործով նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

«Թուրքը դու ես, արա, էյ». Քոչարյանի գործով նիստն ընդմիջվեց (տեսանյութ)

ՍԴ որոշման հրապարակումից հետո, որով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր, տեղի է ունենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Նիստին չեն ներկայացել մեղադրող դատախազները: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նախօրեին դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար՝ միջնորդություն պատրաստելու և դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ ՍԴ որոշումը երեկվանից մտել է ուժի մեջ։

  • Կիսվել: