շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մանանա Ասլամազյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է. նա չի ունեցել վարորդական վկայական

Մանանա Ասլամազյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է. նա չի ունեցել վարորդական վկայական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը  իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նույն օրը 25-ամյա երիտասարդը, ով ավտոմեքենան վարել է՝ չունենալով համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական, ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 17։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արման Սարգսյանը իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցի 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 70-ամյա Մանանա Ասլամազյանին։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածը «Ինտերնյուզ»-ի նախկին գլխավոր տնօրենն էր։

  • Կիսվել: