երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստացած ՊԵԿ պաշտոնյան ձերբակալվել և ազատվել է պաշտոնից

Ծխախոտի ապօրինի արտահանման համար կաշառք ստացած ՊԵԿ պաշտոնյան ձերբակալվել և ազատվել է պաշտոնից

Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, մասնակցելով մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և ազատված է եղել աշխատանքից:

Այս մասին նշվում է դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ի խնդրանքով ՊԵԿ-ից տրամադրված պարզաբանման մեջ.

«Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ նոյեմբերի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ «Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթով ձերբակալվել է 4անձ, այդ թվում ՊԵԿ պաշտոնյա» վերնագրով հաղորդագրության վերաբերյալ։ Մասնավորապես, ՊԵԿ-ը հայտնում է, որ հաղորդագրության մեջ հիշատակված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը դեռևս ամիսներ առաջ մասնակցելով Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության համար մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար հայտարարված մրցույթին, չի հաղթահարել բարեվարքության ստուգատեսը և սույն թվականի հոկտեմբերի 17-ից ազատվել է աշխատանքից»:

  • Կիսվել: