ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Ծիածան գյուղի բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող թմրամիջոց

Ծիածան գյուղի բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Ծիածան գյուղի 31-ամյա մի բնակիչ տանը ապօրինի պահում է թմրամիջոց։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ ոստիկաններն այցելել են տղամարդուն: Նա խոստովանել է, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոց և պատրաստ է այն ներկայացնել։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է 31,25 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով մեկ փաթեթ։ 31-ամյա տղամարդը հայտնել է, որ թմրամիջոցն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի բույսերից` իր օգտագործման համար։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

  • Կիսվել: