հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ծեծկռտուք ու դանակահարություն՝ Վաղարշյան փողոցում (տեսանյութ)

Ծեծկռտուք ու դանակահարություն՝ Վաղարշյան փողոցում (տեսանյութ)

Մայիսի 10-ի երեկոյան ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Վաղարշ Վաղարշյան փողոցի թիվ 19  հասցեի մոտ ծեծկռտուք է։ Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Այդ ընթացքում կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը։ Բացի այդ, վեճի մասնակիցներից մեկը սուր-կտրող- ծակող գործիքով վնասվածքներ է հասցրել մյուսին։

Տուժողը, որը 50-ամյա տղամարդ է,  տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Արաբկիրի քրեական հետախույզները, կատարվածի հանգամանքները պարզելուց հետո, 35 տարեկան կասկածվողին, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Ստուգվել է նրա սթափության աստիճանը. Տղամարդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանցագործության գործիքը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: