երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ծեծկռտուք՝ Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտ. պարեկներին տեսնելով փորձել են փախչել

Ծեծկռտուք՝ Երեւանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտ. պարեկներին տեսնելով փորձել են փախչել

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, ինչը չէր հաջողվել: Պարեկները հինգ երիտասարդներին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնական բաժին:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: